Մոսկվան ու Փհենյանը պատրաստվում են ՌԴ-ի և Հս. Կորեայի միջև բարեկամության տարի հայտարարել

08:48 • 11.03.15

Հյուսիսային Կորեան և Ռուսաստանը մտադիր են 2015-ը, երբ նշվում են Կորեայի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակները, հայտարարել երկու երկրների միջև բարեկամության տարի, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

 

Ինչպես նշում է գործակալությունը՝ երկու երկրների միջև բարեկամության տարին նախատեսվում է անցկացնել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։

 

Ամբողջ տարվա ընթացքում նախատեսվում է ակտիվացնել պատվիրակությունների և պետական հաստատությունների ու շրջանների միջև կապերն ու փոխանակումները, ինչպես նաև անցկացնել համատեղ մշակութային միջոցառումներ Փհենյանում և Մոսկվայում, ինչպես նաև՝ 2 երկրների տարբեր քաղաքներում։