Նազարբաևը համաձայնել է մասնակցել Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին

11:50 • 11.03.15

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնել է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին, հաղորդում է ria.ru-ն:

 

«Ես հավանաբար կհամաձայնեմ ձեզ հետ իմ թեկնածությունն առաջադրելու հարցում»,- ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով իշխող «Նուր Օտան» կուսակցության համագումարում: Սպասվում է, որ մոտ ժամանակներս կկայանա նրա թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու քվեարկությունը:

 

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել են ապրիլի 26-ին, թեկնածուների առաջադրումը սկսվել է փետրվարի 26-ից:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ղազախստանի իշխող «Նուր Օտան» կուսակցության 16-րդ համագումարի ընթացքում առաջարկվել է նախագահի թեկնածու առաջադրել պետության գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: