Փարիզի քաղաքապետը սեպտեմբերի 27-ն «առանց մեքենաների օր» է հայտարարել

11:15 • 11.03.15

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter սոցկայքի միջոցով հայտնել է, որ 2015թ. սեպտեմբերի 27-ը քաղաքում կլինի «առանց մեքենաների օր»:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, այսպիսով՝ քաղաքապետը փորձում է Փարիզն էկոլոգիապես առավել մաքուր դարձնել:

 

Աղբյուրը հավելում է, որ «առանց մեքենաների օրվա» բոլոր մանրամասները դեռևս հայտնի չեն: Պարզ չէ, թե արդյոք մեքենաների երթևեկությունն արգելվելու է Փարիզի բոլոր փողոցներում, թե միայն գլխավոր մայրուղիներում:

 

Աղբյուրն ընդգծում է, որ Իդալգոն ջանք չի խնայում քաղաքում օդի աղտոտվածության խնդիրը մասամբ լուծելու և իրավիճակն ինչ- որ չափով բարելավելու համար: Նշվում է, որ Փարիզում օդի աղտոտվածության հիմնական պատճառը մեքենաների ինտենսիվ շարժն է: