Բուդաղյանների հայրը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. Pastinfo.am

18:19 • 11.03.15

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է Է.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

 


Բուդաղյանները իրենց գանգատում ՄԻԵԴ-ից խնդրում են ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 10-րդ հոդվածների խախտումները:

 

Մասնավորապես, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 1-ին կետով ամրագրվում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք, իսկ նույն հոդվածի 2-րդ կետով ամրագրվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան», այն է՝ օրինական ուժի մեջ դատավճռով:

 


Մինչդեռ Ավետիք Բուդաղյանի դեպքում խախտվել են այդ երկու կետերն էլ. Ավետիք Բուդաղյանը առանց դատարանի որոշման, միայն քննիչի որոշմամբ ճանաչվել է հանցավոր և նրա նկատմամբ որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել՝ մահվան հիմքով:

 

Իսկ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումներով պետությունը չի կատարել արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը, այսինքն՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ Կյանքի իրավունքը:

 

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։