Լուսանկարներ, թե ինչպես են ԻՊ-ի «ոստիկանները» Լիբիայում քանդում սուֆիական սրբավայրերը (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են իրենց «ոստիկանները» Լիբիայում քանդում սուֆիական սրբատեղիները, գրում է Daily Mail-ը:
Սկզբում նրանք մեծ մուրճով ջարդում են վանքերի պատերը, ապա տրակտորով հողին հավասարեցնում դրանք:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խմբավորման զինյալները երրորդ հնագիտական հուշարձանն են ոչնչացրել Իրաքում, որին նախորդել են այլ պատմական կարևորության հնագիտական նմուշներ:

















