Տիկրիտ քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից. ԶԼՄ-ներ

16:57 • 11.03.15

Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիտ քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներից, հաղորդում է ТАСС-ը՝ միջազգային լրատվամիջոցների հղումով։

 

Կատաղի մարտերի ընթացքում խմբավորման անդամների շուրջ ստեղծված շրջափակման օղակը փակվել է, և Իրաքի բանակի ստորաբաժանումները, որոնց աջակցում են սուննի և շիա զինված խմբերը, զբաղեցրել են քաղաքի կենտրոնական փողոցները: Հաջողվել է թույլ չտալ ահաբեկիչների հեռացումը, նրանք բոլորը ոչնչացվել են:

 

Ծայրահեղականների վրա զանգվածային հարձակումը սկսվել է չորեքշաբթի վաղ առավոտյան: Դրան մասնակցել են ինչպես ցամաքային ուժերը, ներառյալ՝ հրետանի և տանկեր, այնպես էլ Իրաքի ռազմաօդային ուժերը, որոնք հարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին:

 

Այժմ իրականացվում է Տիկրիտի փողոցներում թաքնված ԻՊ-ի գրոհայիններից ազատվելու գործողություն: