Թուրքիայում պահանջում են «հայերի իրականացրած կոտորածների ուսումնասիրության ինստիտուտ» հիմնել
Թուրքիայում գործող հակահայկական կառույցներից «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» միության Արևելյան Անատոլիայի տարածաշրջանային բաժնի ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը պահանջել է «Հայերի կողմից իրականացված կոտորածների ուսումնասիրման ինստիտուտ» ստեղծել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը, նա պնդում է, որ նման կառույց ստեղծվի Վանի «100-րդ տարի» համալսարանի ենթակայության ներքո:
Նա պնդել է, թե 1914-1920 թվականներին ռուսների հետ հայկական զինյալ խմբերը Վանում, Մուշում, Բիթլիսում, Կարսում, Էրզրումում, Իգդիրում, Ադանայում, Շանլըուրֆայում, Հաթայում շատ թուրքերի են կոտորել:










