Աջարիայում Ինտերպոլի կողմից որոնվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

12:54 • 11.03.15

Վրաստանի ոստիկանությունը Քոբուլեթի քաղաքում ձերբակալել է Թուրքիայի քաղաքացի՝ 1982-ին ծնված Ջեմալ Ի.-ին, ում որոնում է Ինտերպոլը՝ թուրքական կողմի պահանջով, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

 

Ջեմալ Ի.-ն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման կողոպուտի և անօրինական ազատազրկման համար։ 2013թ. մայիսի 2-ից նա գտնվում էր հետախուզման մեջ։

 

Այժմ Թուրքիայի քաղաքացու հանդեպ տարվում են օրենքով նախատեսված նախաարտահանձնման գործողություններ։