«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքում «B 8» գրառմամբ մեկ հաբ են առգրավել

10:59 • 11.03.15

Մարտի 10-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Վ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի բերած հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:


Այս մասին տեղեկացնում է  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը։


Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: