ՎՏԲ-ի մասնաճյուղի վրա հարձակման արդյունքում տուժածներ չկան

17:12 • 11.03.15

ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա հարձակման արդյունքում տուժածներ չկան. այս մասին հայտնում են բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից։


«Այսօր ցերեկը ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղի վրա տեղի է ունեցել հարձակում: Տղամարդը ներխուժել է բանկ ու գումար պահանջել աշխատակիցներից: Նրան հաջողվել է վնասազերծել: Տուժածներ չկան: Նախաքննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժինը: Բանկի մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է»,-ասվում է հաղորդագրությունում: