Բարսելոնա-Թել-Ավիվ չվերթի ուղևորներից 10-ը ուշագնաց են եղել թռիչքի ժամանակ
Բարսելոնա-Թել Ավիվ չարտերային չվերթն իրականացնող Boeing 737 օդանավի ուղևորներից մի քանիսը թռիչքի ժամանակ ուշագնաց են եղել տրանսպորտային օդորակման համակարգի խափանման պատճառով:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` իսրայելական ԶԼՄ-ներին հղումով, չարտերային չվերթն իսպանական Air Europa ավիափոխադրողից արտոնագրել էր Flying Carpet ընկերությունը իսրայելական բանկերից մեկի պատվերով:
Դեռևս թռիչքից առաջ, երբ օդաչուները գործարկում էին շարժիչները, ուղևորները գազի հոտ էին առել սրահում: Թռիչքից հետո հոտն ուժեղացել է, ոմանք իրենց վատ են զգացել, մոտ տասն ուղևոր կորցրել է գիտակցությունը: Իսրայելական աղբյուրի համաձայն` բորտուղեկցորդները բոլորին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:
Տհաճ հոտը օդանավի սրահում պահպանվել է՝ ընդհուպ մինչև վայրեջքի պահը «Բեն-Գուրիոն» օդանավակայանում, որը բարեհաջող է անցել: Օդանավը վերադարձել է Բարսելոնա` փոխադրելով բանկային աշխատակիցների հերթական խմբին:
Թել-Ավիվի օդանավակայանի վարչակազմը միջադեպը չի մեկնաբանել:










