Ասիական խոշոր ավիափոխադրող AirAsia-ն վերականգնում է թռիչքները դեպի Եվրոպա

08:59 • 12.03.15

Ասիայում ամենախոշոր բյուջետային ավիափոխադրող AirAsia-ն մոտ երեք տարի տևած դադարից հետո վերականգնում է կանոնավոր չվերթները դեպի Եվրոպա: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ընկերության ղեկավար Թոնի Ֆերնանդեսը, գրում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով՝ թռիչքները կիրականացնի մալայզիական ավիաընկերության ստորաբաժանումներից մեկը՝ АirAsia X-ը:

 

«Առաջին ուղղությունը, ուր կբացվեն ուղիղ չվերթները, կդառնա Լոնդոնը»,- ասել է Ֆերնանդեսը:

 

Ավիափոխադրողը չվերթներ էր իրականացնում նաև Փարիզ, սակայն տնտեսական նկատառումներով 2012 թվականին դրանք փակվել են, ինչից հետո հիմնական ջանքերն ուղղվել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին: