2014-ին Չինաստանում ավելի քան 700 մարդ է դատապարտվել ահաբեկչության համար
Ահաբեկչական և անջատողական գործունեության համար 2014 թվականին Չինաստանում դատապարտվել է 712 մարդ: Այդ մասին հայտնել է Չինաստանի գերագույն ժողովրդական դատարանի նախագահ Չժոու Ցյանը, գրում է interfax.ru-ն:
«Մենք ակտիվ պայքար կմղենք ահաբեկչության և անջատողականության դեմ: Մենք նաև համապատասխան օրենքով խստորեն կպատժենք ահաբեկչության դաժան գործողությունների և այլ հանցագործությունների համար, որոնք բնակչությանը լուրջ վտանգի են ենթարկում»,- հայտարարել է նա Ժողովրդական ներկայացուցիչների համապետական հավաքի նիստում:
2014 թվականին դատական մարմինները քննել են 558 գործ՝ կապված այդ ոլորտում հանցագործությունների հետ, ինչը 14,8 տոկոսով գերազանցում է 2013 թվականի նմանատիպ գործերի քանակը: Այդ գործերով դատապարտվածների թիվն աճել է 13,3 տոկոսով:










