Ֆլորիդայի գոլֆի դաշտում նկատել են հսկայական 4 մետրանոց կոկորդիլոսի (լուսանկար)

17:04 • 12.03.15

Ֆլորիդայում գոլֆ խաղացողներն ապացուցել են խաղին իրենց նվիրվածությունը՝ շարունակելով խաղալ՝ չնայած դաշտում հայտնված հսկայական կոկորդիլոսին, գրում է The Independent-ը:

 

Էնգլվուդի Myakka Pines գոլֆի ակումբում արված լուսանկարը, որը տարածում է գտել սոցիալական ցանցերում, ցույց է տալիս հսկայական մոտ 4 մետր երկարությամբ կենդանուն խոտերի վրա պառկած: Ակումբի գլխավոր մենեջեր Միքի Զադայի խոսքով՝ այդ ժամանակ խաղադաշտում է եղել մոտ 100 մասնակից:

 

«Եթե մենք դադարեինք խաղալ կոկորդիլոսների պատճառով, մենք գոլֆ խաղացողներ չէինք ունենա»,- ասել է Զադան՝ նշելով, որ կոկորդիլոսները բնակվում են Ֆլորիդայով մեկ՝ լճերում և ճահիճներում:

 

Նա հավելել է, որ գրեթե ողջ չորեքշաբթի խոսել է լրագրողների հետ, ովքեր տեսել էին կոկորդիլոսի լուսանկարը և կարծել, թե այն կեղծ է: Զադան նշել է, որ լուսանկարն իրական է և այդ կոկորդիլոսն ամենամեծը չէ, որ հանդիպում է գոլֆի դաշտերում:

 

Չնայած նրան, որ այդ տարածքում ամեն օր կարելի է հանդիպել կոկորդիլոսների, դրանցից ոչ մեկ չի հարձակվել մարդու վրա ակումբի 37 տարվա ընթացքում, ասել է Զադան։

 

The club owner is toying with calling the alligator 'viral' over the fuss it has caused online