Վիետնամը դարձել է աշխարհում երկրորդ սուրճ արտահանող երկիրը
2014 թվականի արդյունքների համաձայն Վիետնամը դարձել է աշխարհում երկրորդ սուրճ արտահանող երկիրը, գրում է gazeta.ru-ն:
2014 թվականին սուրճի արտահանման ծավալը գերազանցել է 3,4 միլիարդ դոլարը:
Վիետնամում սուրճի պլանտացիաների տարածքն այժմ 640 հազար հեկտար է: Երկիրը մնում է աշխարհում «ռոբուստա» տեսակի սուրճի գլխավոր արտադրողը: Ոլորտում աշխատում է 500 հազարից ավելի մարդ:
Աշխարհում ամենախոշոր սուրճ արտահանող երկիրը Բրազիլիան է:










