Մինսկի պայմանավորվածությունները վերջին հնարավորությունն են Ուկրաինայում խաղաղության հասնելու համար. Շտայնմայեր

09:54 • 12.03.15

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Մինսկում փետրվարի 12-ին ձեռք բերված պայմանավորվածություններն անվանել է Ուկրաինայում խաղաղության հասնելու «վերջին հնարավորություն»: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն։

 

«Մինսկի պայմանավորվածությունները, ինչպես մենք դրանք անվանում ենք, և ես դա ընդգծում եմ՝ դրանք կատարյալ չեն, բայց կարող են դառնալ միակ, գուցե անգամ հակամարտության սրվածությունը վերացնելու, լարվածության մակարդակի և հակամարտության զոհերի թվի նվազեցման վերջին հնարավորությունը»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը: