Մերձմոսկովյան շրջանում հայտնաբերվել է ապօրինի գործող հացի փուռ, որտեղ տասնյակ հայեր են աշխատել

12:57 • 12.03.15

Մերձմոսկովյան շրջանում Հայաստանից տասնյակ անօրինական ներգաղթյալներ ապօրինի գործող փռում հաց են թխել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

ՌԴ ՆԳՆ Մոսկվայի շրջանի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ անօրինական փռի գործունեությունը կասեցվել է:

 

Արտադրանքի նմուշներն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու՝ արդյոք սանիտարական նորմերը պահպանվել են:

 

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «անօրինական միգրացիայի» հոդվածի հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: