Մոսկվայի ոստիկանության բաժանմունքում թմրանյութերով պահեստ են գտել

15:38 • 12.03.15

Մոսկվայի ոստիկանության Տյոպլի Ստան թաղամասի բաժնի աշխատակիցներին ձերբակալել են անմիջապես ոստիկանության բաժանմունքում՝ թմրանյութեր պահելու համար, գրում է lifenews.ru-ն:

 

Հերոինի, կանեփի, մեթադոնի և սփայսի փաթեթներն իրավապահ մարմինների աշխատակիցները պահել են ծառայողական սենյակում և զուգարանում:

 

Իրավախախտ ոստիկանների դեմ հարուցվել է քրեական գործ՝ թմրանյութերի ապօրինի պահման հոդվածով: