Նեապոլում Հռոմի պապի այցից առաջ կիսամերկ «միանձնուհու» գովազդային վահանակ է հայտնվել

14:31 • 12.03.15

Նեապոլում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցից առաջ, որը նախատեսված է մարտի 21-ին, գովազդային վահանակ է հայտնվել, որում պատկերված է կիսամերկ «միանձնուհի», ով կրում է ջինսե տաբատ, իսկ ձեռքերն աղոթք անելու դիրքով են, գրում է lenta.ru-ն:

 

Մոտ 10 մետր երկարությամբ վահանակը տեղադրել են Rosso di Sera հագուստ արտադրող ընկերությունից, ովքեր մեկնաբանել են՝ ասելով, թե ոչ մի կերպ չեն ցանկացել վիրավորել Աստծուն, իսկ նման կերպարով գովազդային վահանակը պլանավորել էին վաղուց:

 

Նեապոլի բնակիչները քննադատել են վահանակը՝ այն տգեղ անվանելով: