Ապրիլի 24-ին Պուտինը կլինի Երևանում. France Presse
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ոգեկոչման արարողություններին։ Այս մասին հայտնում է France Presse լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պուտինի խոսնակին։
France Presse լրատվական գործակալությանը Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակ պատասխանել է. «Այո՛, նա կթռչի Երևան»։ Նա ասել է, որ Պուտինը իր հայաստանցի գործընկերոջ հետ այս հարցը քննարկել է հեռախոսազրույցով։
Ռուսաստանն այն երկու տասնյակ երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Աղբյուրը նշում է, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցն է Կովկասում։










