Ռումինիայի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է խոսնակին՝ Գերմանիային հանձնված սխալ քարտեզով նվերի պատճառով

14:13 • 12.03.15

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ աշխատանքից ազատել են գերատեսչության խոսնակին՝ Գերմանիայի ԱԳ նախարարին տրված նվերի պատճառով, հաղորդում է Yahoo News-ը:

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ռումինացի գործընկեր Բոգդան Աուրեսկուից երկուշաբթի օրը դիվանագիտական հարաբերությունների 135-ամյակի առթիվ Ֆրանսիայի սահմաններով պատկերված գերմանական դրոշով նվեր է ստացել։

 

Աուրեսկուն անձամբ ներողություն է խնդրել շփոթմունքի համար:

 

Չորեքշաբթի Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հեռացրել են խոսնակ Բրանդուսա Պրեդեսցուին՝ ասելով, որ միջադեպը նախարարությանն անհարմար դրության մեջ է դրել:

 

Ռումինական կողմը նշել է, որ Շտայնմայերը դիվանագիտորեն է պատասխանել՝ ասելով, որ նա անգամ չի էլ նկատել սխալը: