Snapchat-ը 200 մլն դոլարի ներդրում է ստացել Alibaba-ից

14:40 • 12.03.15

Snapchat ծառայությունը 200 միլիոն դոլարի ներդրում է ստացել չինական Alibaba Group Holding-ից, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Այդ մասին թերթը տեղեկացել է իր աղբյուրներից: Թերթի զրուցակիցներից մեկի համաձայն՝ գործարքի շրջանակներում մեսենջերը գնահատվել է 15 միլիարդ դոլար:

 

Ինչպես հիշեցնում է թերթը, Snapchat-ին ավելի վաղ հաջողվել էր միջոցներ ներգրավել առնվազն երկու ներդրողներից՝ Yahoo-ից և Kleiner Perkins Caufield & Byers-ից, և այդ ժամանակ ծառայության արժեքը գնահատվել է 10 միլիարդ դոլար:

 

Թերթը նաև նշում է, որ հուլիսին տեղեկություն է հայտնվել Snapchat-ի հետ Alibaba-ի բանակցությունների մասին: Գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ծառայության նկատմամբ Alibaba-ի հետաքրքրությունը նվազել էր, բայց վերջերս վերականգնվել է: