Իսպանիայում քաղաքապետի թեկնածուն մերկ է լուսանկարվել

10:15 • 12.03.15

Իսպանիայում քաղաքապետի թեկնածուն նախընտրական պաստառի համար մերկ է լուսանկարվել, գրում է Лента-ն։

 

Իոլանդա Կոուսեյրո Մորինը, ով Պորտուգալետե քաղաքի քաղաքապետի թեկնածուն է, քարոզչության անսպասելի մեթոդ է ընտրել։ Նրա շտաբը քաղաքի փողոցներում տեղադրել է Մորինի մերկ լուսանկարներով պաստառները։

 

Սակայն նրա կուրծքը ծածկված է հետևյալ գրառմամբ՝ «Քաղաքական գործիչները մեզ մերկ են թողել»։

 

Մորինն առաջադրվել է աջակողմյան «Ազատության կուսակցություն- Մաքուր ձեքեր» կուսակցությունից, որը ձախակողմյան «Պոդեմոս» կուսակցությունից հակառակորդներին մեղադրում է Բասկերի երկրում քաղաքական դաշտը մենաշնորհելու և կաշառակերության համար։