«Դեպի Հայք» հիմնադրամը փնտրում է հյուրընկալ ընտանիքներ՝ սփյուռքահայ կամավորների հյուրընկալության համար

23:13 • 12.03.15

Արդեն 10 տարի Հայաստանում գործող «Դեպի Հայք» հիմնադրամը փնտրում է հյուրընկալ ընտանիքներ՝ սփյուռքահայ կամավորներին հյուրընկալելու համար։ Tert.am-ի հետ զրույցում   հիմնադրամի «Հյուրընկալ» ծրագրի համակարգող Գոհար Խաչատրյանը նշեց, որ տասը տարվա ընթացքում հիմնադրամի օգնությամբ Հայաստան է եկել 1007 կամավոր աշխարհի տարբեր երկրներից։ 

 

«2014 թ-ին միայն 150 սփյուռքահայ կամավոր ենք ընդունել և ճանապարհել, այս տարվա համար սպասում ենք 200-300 սփյուռքահայի»,-ասաց նա։


Գոհար Խաչատրյանի խոսքով՝ հյուրեր ընդունում են կլոր տարին, սակայն ամռան ամիսներին են միայն կամավորները լինում Գյումրի, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև՝ Արցախում, իսկ ամբողջ տարին արդեն՝ Երևանում։  

 

Ըստ նրա՝ հյուընկալ ընտանիքի համար առաջին պահաջն է, որ կամավորին տրվի առաձին սենյակ, ննջասենյակ, մյուս պահանջը, որ ընտանիքը ջերմորեն ընդունի, և որ տունը լինի հնարվորինս քաղաքի կենտրոնում։ 


«Հյուրընկալ» ծրագրի համակարգողի խոսքով՝ ընտանիքներին ամսական վճարում են 76 000 դրամ, որի մեջ մտնում է առավոտյան նախաճաշ, իսկ ընթրիքի համար կամավորն արդեն ինքն է  վճարում 30 000 դրամ և լվացքի համար 10 000 դրամ։

 

«Կամավորները 20-32 տարեկան սփյուռքահայեր են, գալիս են տարբեր երկրներից` մեկ ամսից մինչև մեկ տարի ժամանակահատվածով։ Նրանք աշխատելու են գալիս ամեն մեկն` ըստ իր մասնագիտության կամ հետաքրքրությունների՝ մեկը  հիվանդանոցում է աշխատում, մեկը` դպրոցում, մյուսն ինչ-որ օֆիսում է, մեկը` թերթում է և այլն։ Մենք նախապես գտնում ենք նրա համար կամավոր աշխատելու վայրը, նախապես գտնում ենք ընտանիք, որտեղ նա պետք է մնա»,-նշեց նա։