Բրիտանացիները 400.000 ստորագրություն են հավաքել՝ պահանջելով հետ բերել TopGear-ի հաղորդավարին
Մեծ Բրիտանիայի բնակիչները ցանկանում են, որ TopGear հաղորդման վարող Ջերեմի Քլարքսոնը շարունակի աշխատել հեռուստատեսությունում, գրում է Газета-ն։
BBC հեռուստաընկերությանն ուղղված առցանց խնդրագիրն արդեն ավելի քան 400.000 ստորագրություն է հավաքել։
Օրերս հայտնի էր դարձել, որ Քլարքսոնին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից՝ շոուի պրոդյուսերի հետ ունեցած վեճից հետո։










