Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել

17:19 • 12.03.15

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում չի ստացել:


«Դեռ որևէ որոշում չեմ ստացել բողոքները վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով բողոքարկել է առաջին ատյանի դատարանի վճիռը պատժի և հայցի մասերով: