Մոսկվայում ձերբակալել են 7 սպանության մեջ կասկածվող սերիական մարդասպանին

20:28 • 13.03.15

Մոսկվայում բռնել են սերիական մարդասպանին, ում ուսերին է ծանրացած  մայրաքաղաքի մի քանի  շրջաններում կատարված սպանությունների պատասխանատվությունը:


Ինչպես փոխանցում է Газета.Ru–ն` այս մասին հաղորդել է РЕН-ТВ հեռուստաալիքը` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:


Հաղորդվում է, որ տղամարդը նաև կասկածվում  է դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ ընտանիքի սպանության մեջ: 


Իրավապահների տվյալներով` տղամարդը, ով Տաջիկստանի քաղաքացի է, իր զոհերին ներկայանում էր որպես «Մոսգազի» աշխատակից: Նրան կասկածում են առնվազն 7 սպանություն իրականացնելու մեջ: