ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի հարցով անհատական պատժամիջոցները մինչև սեպտեմբերի 15-ը

15:24 • 13.03.15

Ուկրաինայի արևելքում իրավիճակի առնչությամբ անհատական պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվել են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը: Այդ մասին հայտնի է դարձել ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունից, գրում է gazeta.ru-ն:

 

Կայացված որոշման համաձայն՝ կերկարացվեն սահմանափակող միջոցները 150 մարդու և 37 կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցված կթողնվեն ԵՄ արդարադատության տակ գտնվող նրանց ակտիվները:

 

Անհատական պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը կայացրել են ԵՄ անդամ պետությունների ղեկավարները 2015 թվականի հունվարի 29-ին: