Ֆրանսիայում յոգուրտ արտադրողներին տուգանել են 193 մլն եվրոյով՝ պայմանավորվածությունների համար
Ֆրանսիայում հակամենաշնորհային մարմինները յոգուրտ արտադրողներին տուգանել են 193 միլիոն եվրոյով՝ միմյանց միջև գոյություն ունեցած պայմանավորվածությունների համար, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, 2006-2012 թվականներին 11 ձեռնարկությունների ներկայացուցիչներ պարբերաբար հանդիպել են «սուրճի սեղանի շուրջ» և հաճախ զանգել միմյանց՝ խոշոր ռիթեյլերների կողմից, որոնց թվում են եղել Carrefour-ը, Auchan-ը և Leclerc-ը, վաճառվող թարմ կաթնամթերքի գների շուրջ պայմանավորվելու համար: Բացի այդ, ընկերությունները փոխանակվել են առևտրային ռազմավարությունների շուրջ տեղեկատվությամբ և բաշխել վաճառքի ծավալները միմյանց միջև, հայտնել է հակամենաշնորհային կարգավորիչը:
Այս ամենը բացահայտվել է ամերիկյան General Mills ընկերության օգնությամբ, որը 2011 թվականին ձեռք է բերել ֆրանսիական Yoplait-ում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Ինչպես հայտնում է կարգավորիչը, Yoplait-ը կարևոր դեր է խաղացել դավադրության գործում, բայց չի տուգանվել՝ ներողամտության մասին դիմումի պատճառով:










