Նոր Զելանդիայում ընտանիքը Գլորիավեյլի համայնքից փախուստի է դիմել և պատմել իրենց հետ կատարվածի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Նոր Զելանդիայի Հաուպիր բնակավայրում հաստատված Գլորիավեյլի համայնք-սեկտայից 14 հոգանոց ընտանիք է փախուստի դիմել, որից հետո նրանք պատմել են իրենց կենսակերպի և պայմանների մասին, գրում է Daily Mail-ը:
Նրանք շուրջ 320 կմ հեռավորության վրա են տեղափոխվել իրենց նախկին համայնքից, որպեսզի փորձեն կրկին ինտեգրվել հասարակության մեջ:
Ընտանիքը պատմել է, որ իրենց համայնքում ամեն ինչ ղեկավարվում էր համայնքի ղեկավարի՝ Նևիլ Քուպերի կողմից, ով թելադրում էր, թե ինչ կրթություն պետք է ստանային երեխաները, ինչ հագուստ պետք է կրեին, ով ում հետ պետք է ամուսնանար և որ ընտանիքը քանի երեխա պետք է ունենար:
Համայնքում երեխաներին աշխատեցնում էին սկսած 7 տարեկանից՝ աղջիկները խոհանոցում, իսկ տղաները գյուղատնտեսության մեջ:
Քրիստոնեական համայնքը հիմնադրվել է 1969-ին, որն այժմ ունի մոտ 500 անդամ:
Նևիլ Քուպերին 1994-ին դատապարտել են 11- ամսյա ազատազրկման՝ անչափահասների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների համար:
Նշվում է, որ սեկտայի ղեկավար Քուպերը սեռական բույթի գործողություններ է կատարել նույնիսկ սեփական որդու նկատմամբ և հանցագործության դրդել կնոջը, ով լքել էր իր երեխաներին՝ հանուն սեկտայի:







Սեկտայի ղեկավար՝ Նևիլ Քուպերը










