«Իսլամական պետությունը» նոր հարձակումներով է սպառնում Փարիզին և Հռոմին

08:43 • 13.03.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները նոր հարձակումներով են սպառնացել Փարիզին։ Այդ մասին Twitter-ում գրել է SITE Intelligence Group ընկերությունը, որը զբաղվում է իսլամական ռեսուրսների մոնիթորինգով, գրում է Газета-ն։

 

«Մենք ցանկանում ենք Փարիզը, իսկ հետո՝ Հռոմը»,- կազմակերպությունը փոխանցում է ԻՊ-ի մամուլի խոսնակ Աբու Մուհամեդ ալ- Ադնանիի խոսքերը։

 

Գրոհայինների ներկայացուցիչը նույնպես խոստացել է, որ շուտով ահաբեկչական կազմակերպության գրոհայինները կփորձեն Սաուդյան Արաբիայից խլել Մեքքան և Մեդինան, այնուհետ կզբաղվեն Իրանով։

 

Հիշեցնենք, որ փետրվարին մի շարք ահաբեկչություններ էին իրականացվել Ֆրանսիայում, որոնցից մեկը՝ «Շառլի էբդո» երգիծական թերթի խմբագրությունում, ինչի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ։