Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ծաղկեպսակ են բերել Պուտինի համար. լուսանկար

17:18 • 13.03.15

Կիևում Ռուսաստանի դեսպանատան պատերի մոտ անհայտ անձինք հինգշաբթի սգո ծաղկեպսակ են դրել, գրում է Обозреватель-ը։


Ծաղկեպսակի վրայի գրառումը վկայում է այն մասին, որ դա նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։


ԶԼՄ-ներում վերջին օրերին տեղեկություններ էին հայտնվել Պուտինի անհետացման մասին, ով մարտի 6-ից չէր երևացել հանրությանը։


Սակայն այսօր Կրեմլի կայքում հայտնվել է տեղեկություն և լուսանկար ՌԴ Գերագույն դատարանի նախագահի հետ Պուտինի հանդիպումից։


Իսկ շվեյցարական ԶԼՄ-ներն էլ գրում են, որ հնարավոր է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր չի հայտնվել հանրության առաջ այն պատճառով, որ կրկին հայր է դարձել:

 

В Киеве к посольству России принесли похоронный венок для Путина - фото 1