Լիտվան պատրաստվում է հրաժարվել ռուսական գազի ներկրումից արդեն 2016 թվականին

12:02 • 13.03.15

Լիտվան կարող է հրաժարվել ռուսական գազի ներկրման ծառայություններից արդեն 2016 թվականին: Այդ մասին հայտնել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ռոկաս Մասյուլիսը BBC-ին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:

 

Ընթացիկ տարվա վերջին ավարտվում է մատակարարումների վերաբերյալ 10 տարով «Գազպրոմ» ընկերության հետ կնքված պայմանագիրը:

 

2014 թվականի վերջին Լիտվան հեղուկ գազի մատակարարումների համար սեփական տերմինալն է կառուցել: Նախարարի խոսքով՝ դա կարող է ողջ երկրին գազով ապահովել առանց «Գազպրոմի» մատակարարումների:

 

Լիտվայի էներգետիկայի նախարարն ընդծել է, որ երկիրը կհամեմատի հեղուկ գազի մատակարարների և «Գազպրոմի» առաջարկները և կընտրի տնտեսապես առավել շահավետ տարբերակը:

 

Անցած տարի Լիտվան հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել Statoil նորվեգական ընկերության հետ՝ տարեկան 540 միլիոն խորանարդ մետր հեղուկ գազի մատակարարման մասին: