Մադուրոն ցանկանում է մեկնել ԱՄՆ՝ իր պետության քաղաքականությունը պաշտպանելու համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կարող է մեկնել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մարտահրավեր նետելու և պետության քաղաքականությունը պաշտպանելու համար, գրում է ria.ru-ն։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի հրամանագիր էր ստորագրել, որը Վենեսուելայի նկատմամբ արտակարգ դրություն է սահմանում, քանի որ հարավամերիկյան այս երկրում «իրավիճակը վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար»: Հրամանագրի շրջանակներում ընդունվել են նաև պատժամիջոցներ Վենեսուելայի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
«Մենք միջազգային դիվանագիտական ալիքներով պահանջում ենք, որ նախագահ Օբաման չեղյալ հայտարարի Վենեսուելան ԱՄՆ-ին սպառնալիք հայտարարելու մասին անբարոյական հրամանագիրը»,- հայտարարել է Վենեսուելայի նախագահը:
Նրա խոսքով՝ Վենեսուելան Վաշինգտոնում միջոցառում կկազմակերպի, որտեղ երկրի նախագահը կապացուցի պետության իշխանությունների տեսակետը:










