Նաիրիտցիները հանդիպել են Երվանդ Զախարյանին
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր հանդիպել են ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը: Նա նշեց, որ նախարարը որևէ խոստում չի տվել, այլ տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ Կառավարությունը Միջպետական բանկի հետ բանակցություններ է վարում գործարանի վերաբերյալ:
«Նախարարն ասաց, որ դրանց ավարտից հետո կկարողանան վճարել գործարանի աշխատողների աշխատավարձերը: Ժամկետներ չնշվեցին, բայց մի տեսակ հույս ենք կապում Միջպետական բանկի հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները պահանջում են իրենց չվճարված 18 ամսվա աշխատավարձը:
Թեև նախորդ շաբաթ նաիրիտցիները որոշել էին մարտի 16-ին նստացույց անել, սակայն ինչպես նշեց Հրաչ Թադևոսյան՝ այս պահին որևէ հստակ բան չեն որոշել:










