Մոսկվա գետի հատակին` Նեմցովի սպանության վայրի մոտակայքում, երկու ատրճանակ է հայտնաբերվել

21:56 • 13.03.15

ՌԴ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրի մոտակայքում` Մոսկվա գետի հատակին, երկու ատրճանակ է հայտնաբերվել:  Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով, որն էլ վկայակոչում է իրազեկ աղբյուրը:


«Բալիստի փորձաքննությունը ցույց է տվել, որ առաջին զենքը սպանության գործիք չի հանդիսանում, երկրորդ ատրճանակի փորձաքննության արդյունքները դեռևս պատրաստ չեն», - հաղորդել է աղբյուրը:
Նրա խոսքով` սուզորդներն ամեն օր  ուսումնասիրում են գետի հատակը Մեծ Զամոսկվորեցկի կամրջի շրջակայքում: 


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապաշտպանից ստորագրություն են վերցրել Նեմցովի սպանության գործով տվյալները չտարածելու համար: