Հրապարակվել են Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ սպանությունների գործով հետախուզվողների լուսանկարները

12:34 • 13.03.15

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և քաղաքացիներին կոչ են անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12-32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:


Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:


Հիշեցնենք, որ Նուբարաշեն» ՔԿՀ–ի հարևանությամբ մարտի 4-ին տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էին քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Լյովիկը» (Լևոն Ղազարյանը) և նրա մտերիմներ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան) և Մոսոն (Մեսրոպ Նազարյանց):

 

1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ),


1984 թ. ծնված Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե)

 

1984 թ. ծնված Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ)