Պեսկովը պարզաբանել է, թե երբ Պուտինը կներկայանա հանրությանը

08:35 • 13.03.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ղազախստան՝ այդպիսով հերքելով նրա հիվանդության մասին տեղեկությունը, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Երբեմն նա ավելի բաց է, երբեմն՝ քիչ։ Սակայն դա չի նշանակում, որ նա չի շարունակում աշխատասեր լինելու իր ավանդույթը։ Այնպես որ, դա ավանդույթի շարունակություն է, և նրա աշխատանքային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է»,- ասել է Պեսկովը։

 

Նրա խոսքով՝ Պուտինը պատրաստվում է մի շարք հանդիպումներ ունենալ մարտի 13-ին, ինչպես նաև կլինեն որոշ միջազգային շփումներ հաջորդ շաբաթվա ընթացքում, շատ կարևոր հանդիպումներ կառավարության հետ։ Սպասվում է նաև Պուտինի այցը Ղազախստան, որը նույնպես կկայանա հաջորդ շաբաթ։