Պատրաստ ենք Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը քննարկել Լատվիայի խորհրդարանում.պատգամավոր

15:13 • 13.03.15

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել  է  Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է «Հանրապետական» կուսակցության լրատվական ծառայությունը։


Հանդիպման ընթացքում  ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել  Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  ընդունման հավանականությունը:


Լատվիա-Հայաստան բարեկամական  խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է,  որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  ընդունման հարցը  քննարկել Լատվիայի խորհրդարանում: