Պուտինը հայտնվել է ռուսական հեռուստաալիքի եթերում
Ռուսական պետական հեռուստաալիքը ցուցադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպման կադրեր, որն ինչպես նշվել է՝ տեղի է ունեցել մարտի 13-ին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Россия-24» ալիքը ցույց է տվել Պուտինի և Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի մասնակցությամբ կադրեր:
Նշենք, որ Պուտինը չի երևացել հանրությանը մարտի 5-ից և հետաձգել է մարտի 12-13-ին նախատեսված այցը Ղազախստան՝ իր առողջական վիճակի մասին խոսակցությունների առիթ տալով:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, թե նախագահը հիվանդ է:
Ինչպես նշվել է Կրեմլի կայքում, Պուտինի հանդիպումը Լեբեդևի հետ կայացել է մարտի 13-ին:
Ավելի վաղ ռուսական rbc.ru կայքը հայտնել էր, որ հանդիպումները, որոնք Կրեմլը ներկայացրել է, թե իբր տեղի են ունեցել մարտի 8-ին և մարտի 11-ին, իրականում ավելի շուտ են կայացել:










