Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

10:03 • 13.03.15

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ի ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:


Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: