Իրաքի զորքերը շարժվում են Տիկրիտի կենտրոն՝ հետ մղելով ԻՊ-ի գրոհայիններին

11:07 • 13.03.15

Իրաքի զորքերը և շիա զինված խմբավորումները շարունակում են հետ մղել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին Տիկրիտի շրջանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Քաղաքի մեծ մասն արդեն Իրաքի կառավարամետ ուժերի հսկողության տակ է, բայց շարժը դեպի քաղաքի կենտրոն դանդաղել է մեծ թվով ականների պատճառով:

 

ԻՊ-ի հսկողության տակ է մնում առնվազն չորս թաղամաս՝ ներառյալ պալատային համալիրը, որը դարձել է նրանց շտաբը:

 

Որոշ տվյալներով՝ այժմ Տիկրիտում կարող է գտնվել ընդամենը մոտ 150 գրոհային: