Թուրքիայում քրդական հարցի լուծման համար դիտորդական հանձնախումբ է ձևավորվել

09:43 • 13.03.15

Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը հայտարարել է քրդական հարցի կարգավորման համար դիտորդական հանձնախումբ ձևավորելու մասին:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, 16 հոգուց բաղկացած խումբը քրդական հարցի լուծման շրջանակներում մասնակցելու է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ կայանալիք բանակցություններին:

 

Փոխվարչապետը, սակայն, հերքել է լրատվամիջոցներում հրապարակված հանձնախմբի անդամների ցանկը՝ այն մտացածին համարելով:

 

Քրդական հարցն այժմ Թուրքիայի Հանրապետության հիմնական առաջնահերթություններից է, և վերջին տարիներին խնդրի լուծման շուրջ բանակցություններ են եղել, որի արդյունքում PKK-ի զինյալները զենքերը վայր են դրել:

 

Բազմաթիվ տեղեկություններ են եղել նաև քրդերի առաջնորդ Օջալանին ազատ արձակելու վերաբերյալ: Վերջինս Թուրքիայում ցմահ ազատազրկման է դատապարտված և պատիժը կրում է Իմրալը կզում: