Կոստա Ռիկայի միջազգային օդանավակայանը փակվել է հրաբխի պատճառով

09:28 • 13.03.15

Կոստա Ռիկայի Տուրիալբա հրաբխի ակտիվացումը հանգեցրել է Սան Խոսե քաղաքում գտնվող երկրի գլխավոր օդանավակայանի փակմանը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, հրաբուխը 2 անգամ մոխրի սյուներ է արտանետել. առաջինն ունեցել է 500մ բարձրություն, իսկ 2-րդը` մոտ 1կմ: Հարակից մի քանի բնակավայրի բնակիչները տարհանվել են, իսկ դպրոցները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավակայանի տնօրինությունը դադարեցրել է չվերթների իրականացումը, որպեսզի պարզի հրաբխի ակտիվության վտանգի աստիճանը: