Փարիզի մետրոյում մի տղամարդ հարձակում է իրականացրել. կա երկու վիրավոր

17:33 • 14.03.15

Երկու մարդ ծանր վնասվածք է ստացել Փարիզի մետրոյի կայարանում տղամարդու հարձակմանը հետևանքով, հաղորդում է ria.ru-ն:


«Տեղի է ունեցել հարձակում, երկու մարդ ստացել է ծանր վնասվածք: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին»,- ria.ru-ին հայտնել է ոստիկանության աշխատակիցը:


Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան Փարիզի XVII շրջանում Villiers մետրոյի կայարանում:


Այժմ Փարիզի մետրոյի երրորդ ճյուղով շարժվող գնացքները այդ կայարանն անցնում են առանց կայանելու: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: