Կուբացի պաշտոնյաներին մեղադրում են միլիոնավոր ձվեր գողանալու համար

13:46 • 14.03.15

Կուբայի դատախազները մտադիր են հասնել 20-ամյա ազատազրկման ժամկետի կուբացի պաշտոնյաների խմբի համար, ովքեր մեղադրվում են պետական ֆերմաներից 8 միլիոն ձու գողանալու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես գրում է կուբական Granma թերթը, այդ հանցավոր գործունեությունից պետությանը հասցվել է ավելի քան 350 հազար դոլարի վնաս:

 

Պաշտոնյաները կեղծել են հաշվապահական գրքույկները և ստացականները և ձվերն ուղարկել «սև շուկա»:

 

Չարագործները հավանաբար հայտնաբերվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արշավի շրջանակներում:

 

Իշխանությունները կարծում են, որ հանցավոր խումբը, որում ներգրավված է եղել 19 պաշտոնյա, աշխատել է 2012 թվականի հունվարից հոկտեմբեր: