Եգիպտոսում 45 միլիարդ դոլարով երկրորդ Դուբայ կկառուցեն, ուր կվերաբնակեցվի 5 միլիոն մարդ
Եգիպտոսը մտադիր է սկսել երկրորդ Դուբայի կառուցումը՝ քաղաք, որը ոչ միայն կկարողանա մրցել Միացյալ Էմիրությունների և աշխարհի ամենաճոխ բիզնես կենտրոնի հետ, այլև մասամբ կբեռնաթափի գերբնակեցված Կահիրեն, գրում է ТАСС-ը:
Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաք կառուցելու համար Էմիրաթների հետ պայմանագրի ստորագրման արարողությունը կայացել է շաբաթ օրը Շարմ-էլ-Շեյխում՝ այնտեղ անցկացվող Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Նախագծի իրականացման արժեքն է 45 միլիարդ դոլար:
Նոր Կահիրեն նախատեսվում է կառուցել մայրաքաղաքից արևելք ընկած հատվածում՝ քաղաքի կենտրոնից 45 կիլոմետր հեռավորության վրա:
Այժմ այնտեղ անապատ է, բայց արդեն 5-7 տարուց այնտեղ կկարողանան տեղափոխվել առաջին բնակիչները:
Կահիրեն վարչական մայրաքաղաքի հետ կկապվի երկաթուղային ցանցով: Այն կունենա նաև սեփական օդանավակայանը:
Քաղաքում նախատեսվում է ստեղծել հսկայական զբոսայգի, որն իր տարածքով կհավասարվի չորս «Դիսնեյլենդների»:
Մոտ 90 քառակուսի կիլոմետր կհատկացվի դաշտերի, որտեղ կտեղադրվեն արևային էներգիայի մշակման համար պանելներ, ինչը թույլ կտա վարչական մայրաքաղաքին ապրել գրեթե ինքնավար կերպով:
Այս հավակնոտ նախագծի իրականացումը թույլ կտա մայրաքաղաքից վերաբնակեցնել 5 միլիոն մարդու, ընդ որում «բնակիչների» մեծ մասը կկազմեն պաշտոնյաները:










