Եվրանեսթ ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի բացումը տեղի կունենա մարտի 17-ին՝ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում
Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստն անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ի մարտի 17-18-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Մինչ այդ` մարտի 16-ին, նախատեսված են Եվրանեսթի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստեր:
Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացումը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:










