Մեդվեդևը հայտնել է, որ արդեն 1 մլն հետևորդ ունի Instagram-ում (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Instagram սոցիալական ցանցում հայտնել է, որ իր պաշտոնական էջի հետևորդների թիվը հասել է մեկ միլիոնի, գրում է lenta.ru-ն:
«1 միլիոն հետևորդ: Շնորհակալությո՛ւն»,- Instagram-ում ներբեռնած ինքնալուսանկարը մակագրել է վարչապետը, որտեղ նա կանգնած է հայելու առջև իր Nikon տեսախցիկով:
Բացի Instagram-ից, ՌԴ վարչապետը նաև օգտահաշիվներ ունի Twitter-ում, Facebook -ում և «ВКонтакте»-ում:
Դմիտրի Մեդվեդևի՝ սոցցանցերում բոլոր օգտահաշիվների հետևորդների ընդանուր թիվը հասնում է մոտ վեց միլիոնի:











