ԵՄ-ն Կիևից Դոնբասում խաղաղարարներ կարգելու դիմում է ստացել

15:03 • 14.03.15

Արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը նամակ է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինից՝ խաղաղարար առաքելություն ուղարկելու խնդրանքով:


Ինչպես հայտարարել է բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը, միևնույն ժամանակ այդ հարցի շուրջ որոշում դեռ չի կայացվել, իսկ ԵՄ-ի դիրքորոշումը Մինսկի համաձայնագրերի իրականացման համար ԵԱՀԿ առաքելության աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության մեջ է:


«Մեր նպատակն է Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրականացումը ԵԱՀԿ առաքելության ամբողջական աջակցությամբ և ավելին անելու պատրաստակամությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բացի այդ, նրա խոսքով՝ ԵՄ-ն քննարկում է Մինսկի համաձայնագրերի իրականացման համար հավելյալ միջոցներ կիրառելու հնարավորությունը:


Նախօրեին ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինա խաղաղարար առաքելություն ուղարկելու հարցը քննարկվել է, բայց դեռ ոչ պաշտոնական մակարդակում:


Ուկրաինայի արևելք խաղաղարարներ ուղարկելու որոշումը պետք է հավանության արժանացնեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները, այդ թվում նաև Ռուսաստանը, որն ունի վետոյի իրավունք:

 

Մոսկվան և անջատողականները հանդես են գալիս Դոնբասում խաղաղարարներ ուղարկելու դեմ: